Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մշտական մասնակից Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ եկող մրցաշրջանում թիմը հանդես է գալու նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ: Ակումբը մեկ տարի ժամանակով պայմանագիր է ստորագրել «Արարատ 73»-ի խաղացող Սամվել Պետրոսյանի հետ: 56-ամյա մասնագետն ակտիվ սպորտը թողնելուց հետո երկար տարիներ աշխատել է հանրապետության տարբեր ակումբներում, նաեւ Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներում: Մասնավորապես, նրա ղեկավարությամբ Ս19-ի մեր ընտրանին հաղթահարել է Եվրոպայի այդ տարիքային խմբի առաջնության երկու ընտրական փուլ եւ հանդես եկել եզրափակիչ փուլում: