Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարտվեց համառ պայքարում

Նոյեմբեր 26,2010 00:00

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Պենզա քաղաքում նախատեսվում է արագ եւ կայծակնային շախմատների յուրօրինակ մրցամարտ կազմակերպել ժամանակակից շախմատի աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ երկար տարիներ Իսպանիայի մարզական դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովի եւ Պենզայի մարզի ամենահեռանկարային շախմատիստ, մեր հայրենակից, միջազգային վարպետ Պողոս Նահապետյանի միջեւ:

Շախմատային թեմաներով գրող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ մրցամարտում 4,5:3,5 հաշվով ընդհանուր հաղթանակը տոնել է Շիրովը: Սակայն հաղթանակը նրան հեշտ չի տրվել: Հայ երիտասարդը նրան ցույց է տվել արժանի դիմադրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել