Վերջին ամիսներին շախմատային աշխարհում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների պատճառով մի տեսակ անուշադրության էին մատնվել դրանցից դուրս մնացած մեր առաջատար գրոսմայստերներից շատերը: Նրանց մեջ էր նաեւ Հայաստանի գործող չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը, որը Հայաստանի ազգային հավաքականի կազմում դեռ ասելիքներ ունի: Երեկ Ավետիքի մասին վերջապես տեղեկատվություն եղավ: Ըստ armchess.am-ի, գավառցի շախմատիստը դեկտեմբերի 12-19-ը Բուլղարիայի Բանսկո քաղաքում մասնակցելու է միջազգային խոշոր բաց մրցաշարի: