Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաղթանակ՝ Արթուրին եւ Վիկին

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"Վաղը Հելսինկիում Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մենամարտում պարզ կդառնա, թե ո՞վ կնվաճի WBC վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին:

Այս ընթացքում մենք հնարավորին չափ մանրամասն ներկայացրել ենք բռնցքամարտիկների նախապատրաստության ընթացքը՝ տեղյակ պահել դրան նախորդող երկուստեք բորբոքված կրքերի մասին, որոնք գնալով ավելի են թեժանում: Կայանալիք սկզբունքային մենամարտի հավանական ելքի մասին խոսել է նաեւ Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները: «Մենք պարտավոր ենք հաղթել Հելսինկիում,- ասել է ճանաչված մասնագետը,- որովհետեւ այդ դեպքում Արթուրն իր մարզական կարիերայում կարող է հասնել նշանակալի հաջողության՝ առաջին անգամ չեմպիոն դառնալով երկու տարբեր քաշային կարգերում: Ֆրոչը ուժեղ եւ կամային մրցակից է, սակայն նա պատկերացում չունի եւ չի գիտակցում, թե որքան ուժեղ հարվածների է տիրապետում Աբրահամը: Տեսնում եմ, որ Արթուրը շատ հստակ գիտակցում է, թե Հելսինկիում իրեն ինչպիսի լուրջ փորձություն է սպասվում եւ նախապատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ: Աբրահամը կհաղթի»:

Հաջողություն մաղթելով Արթուրին, հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին IBO վարկածով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում մեկնարկային մենամարտն է անցկացնելու աշխարհի չորս լավագույն պրոֆեսիոնալ բնցքամարտիկների մասնակցությամբ: Այդ օրը Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող վանաձորցին հանդիպելու է մեքսիկացի Աբներ Մարեսի հետ: Մարտի անցկացման ժամկետներն ու վայրը արդեն մի քանի անգամ փոխվել են ու վերջնականապես որոշվել, որ Դարչինյան-Մարես հակամարտությունը կայանալու է Սիեթլ քաղաքում: Վիկը գերազանց մարզավիճակում է եւ իր երկրպագուներին խոստանում է ռինգում «ծեծել» մեքսիկացուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել