Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդես՝ աստվածաշնչյան թեմաներով

Նոյեմբեր 26,2010 00:00

Երեկ Երեւանում բացվել է հայտնի նկարիչ Ռուբեն Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես «Արմինֆոյին» խոստովանել է Ռ. Գաբրիելյանը, իր աշխատանքներում ձգտել է ներկայացնել վերաբերմունքն արդի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: «Ես ողջ կյանքիս ընթացքում եղել եմ կռվարար: Չեմ կարող հանգիստ նայել, թե ինչ է կատարվում, այդ ամենն իմ հոգում ցավ է առաջացնում: Չեմ սիրում, եթե անկեղծ ասեմ, շատ խոսել, եւ այդ պատճառով որոշեցի իմ բոլոր զգացմունքներն ու մտքերը, այն ամենը, ինչ ինձ վրդովում է, փոխանցել նկարների միջոցով»,- նշել է նա: Նկարչի ասելով, բիբլիական թեման իր աշխատանքներում շոշափվում է ոչ պատահաբար: «Աստվածաշնչում ասված է՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում եւ պետք է տեղի ունենա, դժբախտաբար, մարդիկ շատ բան չեն տեսնում: Ես մեծ հույս ունեմ, որ գոնե մեկ մարդ նրանցից, ով կգա իմ ցուցահանդեսին, իր հետ կտանի այն, ինչ ես ուզում եմ ասել»,- ընդգծել է Ռ. Գաբրիելյանը: Ցուցահանդեսում, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 1-ը, ներկայացված է նկարչի 41 կտավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել