Հնդկաստանի Մուզարանգաֆա քաղաքի խորհուրդը արգելել է չամուսնացած աղջիկներին բջջային հեռախոս ունենալ: Հայրերը հույս ունեն այդ ծայրահեղ քայլով խանգարել աղջիկների հնարավոր փախուստը երիտասարդ սիրեկանների հետ: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով Mignews-ը: «Բջջային հեռախոսը հնարավորություն է տալիս աղջիկներին կապ ունենալ երիտասարդների հետ եւ փախչել հայրական տնից: Այդ արատավոր երեւույթը պետք է արմատախիլ արվի»,- հայտարարել է քաղաքային խորհրդի նախագահ Ռաջենդեր