Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԸ ՏՈՐՊԵԴԱՀԱՐՈՒՄ Է ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Նոյեմբեր 26,2010 00:00

«Իսրայելը պատասխանատվություն է կրում տարածաշրջանում խաղաղ գործընթացների տապալման համար, հետեւաբար՝ այդ երկրի ներկայիս կառավարության հետ խաղաղության մասին խոսակցությունները ժամանակի իզուր վատնում են»,- Trend-ի մատուցմամբ, այդպիսի հայտարարություն է արել Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը՝ «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում: ԱԳ նախարարի ասելով, Իսրայելում, որի ղեկին գտնվում են «ծայրահեղ էքստրեմիստական ուժեր», լիովին բացակայում է «արդար եւ համապարփակ խաղաղության հասնելու ձգտումը», որի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 242 եւ 338 բանաձեւերի դրույթներն ու «տարածք՝ խաղաղության դիմաց» սկզբունքը:

Սիրիայի ԱԳ նախարարը չի բացառել սիրիական ուղղությամբ խաղաղ բանակցությունների հնարավորությունը, բայցեւ շեշտել է, թե այդ իմաստով էլ Իսրայելը խաղաղությանը պատրաստ չէ: Մուալլեմի մատուցմամբ, այդպիսի բանակցություններ սկսելու համար պետք է խաղաղության ձգտող երկրորդ կողմ լինի, որն այս պահին չկա:

Ընդսմին, նախարարն ասել է, թե Իսրայելի կողմից խաղաղ գործընթացների արգելափակումը մեծացնում է տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությունը: Ըստ նրա, այդպիսի հնարավորություն մշտապես կա Մերձավոր Արեւելքում, եւ դրա պատճառը, ըստ նրա, էլի Իսրայելն է, որը բացեիբաց խուսափում է խաղաղ կարգավորումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել