Իրաքի նախագահ, էթնիկ քուրդ Ջալալ Թալաբանին շիաների առաջնորդ Նուրի Մալիկին (նկարում) խնդրել է նոր կառավարություն ձեւավորել: BBC-ի մատուցմամբ, վարչապետը երկրի քաղաքական եւ կրոնական տարբեր համայնքների ներկայացուցիչներից նախարարների նոր կաբինետ ձեւավորելու համար 30 օր ժամանակ ունի: Հիշեցնենք, որ մարտին այդ երկրում տեղի ունեցած ընտրություններից հետո արդեն ութ ամիս է, ինչ Իրաքը կառավարություն չունի: Երկրի խորհրդարանն իր աշխատանքը վերականգնել է միայն օրերս: Նա առայժմ զբաղված է կանոնակարգային խնդիրներով:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, Մալ իկիի վերադարձը վարչապետի պաշտոնում ընդամենը մի քայլ է լիարժեք իշխանություն ձեւավորելու ճանապարհին: Պատային իրավիճակի մի քանի ամիսներից, քաղաքական առաջատար ուժերի առաջնորդների միջեւ բանավեճերից եւ անդրկուլիսյան բանակցություններից հետո միայն՝ երկու շաբաթ առաջ է, որ հնարավոր է եղել բաժանել իշխանության լիազորությունները: