Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե Ռուսաստանը արտերկրում նոր ռազմական բազաներ ձեւավորելու գաղափարներ ունի: «Այդ իմաստով մեր ներկայիս գործընկերներն ավելի լավ պայմաններ ունեն, որովհետեւ նրանք աշխարհի ամենատարբեր հատվածներում իրենց համար բազաներ են ձեռք գցել»,- BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մեդվեդեւը:
Նույն աղբյուրի մատուցմամբ, ՌԴ նախագահը ՌԴ ռազմական ուժերի միավորված հրամանատարության ժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նաեւ հայտարարել է 2012թ.-ից զինծառայողների դրամական կարիքների համար հատկացումները եռակի ավելացնելու մասին:
Նրա ասելով, մինչեւ 2020թ.-ն ազգային պաշտպանության ֆինանսավորման տարեկան ծավալը կպահպանվի ՀՆԱ-ի 2,8 տոկոսի մակարդակում: