Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ընդդիմությունը հանրահավաք է արել

Նոյեմբեր 26,2010 00:00

Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընդդիմությունը բողոքի բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, մոտ 7 հազար ընդդիմադիրներ փակել են խորհրդարանի շենքի մոտ գտնվող Ռուսթավելու պողոտան եւ պահանջել են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը։

Ընդդիմության առաջնորդները հաղորդել են, որ նախաձեռնում են 2003 թվականին իշխանությունը ստանձնած Սահակաշվիլիին հրաժարական պարտադրելու նոր փուլ։ Նախագահի ընդդիմախոսները նրան մեղադրում են կառավարման գործելակերպը հետզհետե ավելի ամբողջատիրական դարձնելու մեջ։ Սահակաշվիլին չի ընդունում այդ քննադատությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել