Լրահոս
Օրվա լրահոսը

20 ՄԻԼԻՈՆԻՑ ԲԱՇԽՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 15 ՄԻԼԻՈՆԸ

Նոյեմբեր 26,2010 00:00

2010 թվականի պետական բյուջեով «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով ինչպես այլ մարզերը, Տավուշը եւս 20 միլիոն դրամ է ստացել, որը այլ մարզպետարանների նման ծախսվել է սոցիալապես անապահով եւ առողջական խնդիրներ ունեցող ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ այդ գումարից արդեն բաշխվել է 15 միլիոն 600 հազար դրամ, դրամական աջակցություն է ստացել 766 անձ: Մարզպետարան ուղարկած գրավոր հարցման մեջ խնդրել էինք նշել, թե ովքե՞ր են աջակցություն ստացած անձինք, ի՞նչ կարիքների համար են գումար ստացել, սակայն մարզպետարանը հարկ չի համարել մանրամասնել, նշելով, որ մինչեւ տարեվերջ մարզպետարանի կայքում տեղադրվելու են այդ ցուցակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել