Լրահոս
Օրվա լրահոսը

4 ԵՐԵԽԱՅԻՑ 2-ԻՆ ՓՐԿԵՑԻՆ

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"

Նոյեմբերի 11-ին «Կյանքի հատակում» հրապարակմամբ ներկայացրել ենք Տավուշի մարզի՝ հայ-վրացական սահմանին մերձ Բագրատաշեն գյուղում ապրող 46-ամյա Լիդիա Գադիյանի եւ նրա չորս անչափահաս երեխաների կյանքի անմարդկային պայմանները: Մայրը զբաղվում է հարբեցողությամբ, երեխաներից երկուսը ընդհանրապես դպրոց չեն գնացել, հինգերորդ երեխան չորս ամսական հասակում մահացել է մոտ մեկ ամիս առաջ՝ կենցաղային անտանելի պայմաններից: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը փորձել է Լիդիային համոզել, որ երեխաներին հանձնի Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղ», որտեղ երեխաների խնամքի, կրթության եւ դաստիարակության համար լավ պայմաններ կան: Սակայն Լիդիան, վախենալով, որ կդադարի ընտանեկան նպաստ ստանալ, չի համաձայնում:

«Առավոտում» նյութի հրապարակումից հետո, ի նպաստ երեխաների, զարգացումներ են եղել: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակից Սոնա Ուլիխանյանից տեղեկացանք, որ Լիդա Գադիյանի անչափահաս երկու երեխաները՝ 7 տարեկան Մարիան եւ 9 տարեկան Արթուրը տեղափոխվել են Դիլիջանի «Երեխայի խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»:

Սոնա Ուլիխանյանի վկայությամբ, ամիսներ առաջ, երբ իրենք այդ ընտանիքին տեսության էին գնացել եւ ցանկանում էին հանուն երեխաների ապագայի նրանց այդտեղից տեղափոխել, հարբեցող կինը հարձակվել էր իր վրա, ասելով՝ «ցանկանում եք իմ երեխաներին ինձնից խլել, որ նրանց միջոցով փող աշխատեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել