Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ ԵԿԱՆ

Նոյեմբեր 26,2010 00:00

Առողջապահության ոլորտի այս տարվա մի քանի միլիոնի հասնող տնտեսումներով Արմավիրի ու Նոյեմբերյանի հիվանդանոցները նոր սարքավորումներով կվերազինվեն: Կառավարությունը, երեկ փոփոխություններ կատարելով ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, հավանություն տվեց առողջապահության նախարարությանը (ԱՆ) գումար հատկացնելու մասին որոշման նախագծին: Ըստ ԱՆ նախարար Հարություն Քուշկյանի. «Այս տարվա պետական բյուջեի առողջապահության բաժնի առանձին ծրագրերում կանխատեսվում է 38,4 միլիոն դրամի տնտեսում, ինչն առաջարկում ենք նպատակաուղղել Արմավիրի ու Նոյեմբերյանի բժշկական կենտրոնների համար ժամանակակից հեմոդիալեզի սարքավորումներ ձեռք բերելու ու բուժումը տեղում ապահովելու համար»: Նախարարի ներկայացրած՝ «Դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները հաստատելու» նախագիծը գործադիրի հավանությանն արժանացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել