Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ ցուցակ չեն ստացել

Նոյեմբեր 26,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հերքել է «ՀԴԲ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու» մասին տեղեկատվությունը: Խոսքը վերաբերում է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը: Հրապարակման մեջ նշվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն «Պզոյի գործի» նախաքննության շրջանակներում Հայաստանին է հանձնել 30 ազգանուններից կազմված ինչ-որ ցուցակ, սակայն հայկական կողմը հրաժարվել է այդ ցուցակից որեւէ մեկին հանձնել ամերիկյան կողմին:

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Առավոտի» հարցին, թե արդյոք նման ցուցակ ներկայացվե՞լ է, ասաց, որ հրապարակումն իրականության հետ որեւէ աղերս չունի. «Ցավոք, վերջին շրջանում հաճախակի է դարձել տվյալ լրատվամիջոցի կողմից իր ընթերցողներին չստուգված եւ ակնհայտ կեղծ տեղեկությունների տրամադրումը, ինչը, թերեւս, հասարակության կարծիքն ապակողմնորոշելու նպատակ է հետապնդում: Հայտարարում եմ, որ ԱՄՆ-ից՝ ընդհանրապես եւ ՀԴԲ-ից՝ մասնավորապես, տվյալ քրեական գործով իրավական օգնություն տրամադրելու մասին որեւէ հարցում չենք ստացել, չենք ստացել նաեւ ձերբակալման կամ կալանավորման համար անձանց որեւէ ցուցակ: Ավելին, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, Երեւան չեն ժամանել ՀԴԲ աշխատակիցներ` որեւէ քննչական գործողությունների մասնակցելու նպատակով: Հակառակի մասին պնդումներն ուղղակի մտացածին են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել