Լրահոս
Օրվա լրահոսը

Համագումարին ընդառաջ

Նոյեմբեր 26,2010 00:00

Երեկ Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի քարտուղար Մարիամ Ավագյանը եւ կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը հանդիպել են Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար Հրանտ Մարգարյանի եւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ղեկավար Հարություն Առաքելյանի հետ: Հաշվի առնելով իրավիճակային սրընթաց զարգացումները՝ որոշվել է ձեռնարկել միջոցառումներ, որոնք թույլ կտան համախմբել հայությանը նրա մի հատվածի՝ ադրբեջանահայության խնդիրների լուծման համար: Երկու ավանդական ազգային կուսակցությունները պատրաստակամ են ազգային նշանակության այս խնդիրների լուծման համար մեծագույնս աջակցել Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեին: Կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը հանդիպում է ունեցել նաեւ Գեղարքունիքի մարզում հանգրվան գտած ադրբեջանահայ փախստականների հետ, խոսվել է նրանց սոցիալ-տնտեսական վիճակի, իրավունքների ոտնահարման բազմաթիվ աղաղակող փաստերի մասին: Կազմկոմիտեն որոշել է անցկացնել քննարկումներ եւ ապա համաժողով՝ նվիրված Հայաստանում ադրբեջանահայ փախստականների իրավունքների ոտնահարմանը: Այդ աշխատանքներում կընդգրկվեն նաեւ իրավապաշտպաններ, իրավապաշտպան կազմակերպություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել