Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՁԳԵԼ ՎԻՆՏԵՐԸ»

Նոյեմբեր 26,2010 00:00

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով՝ «Կարծես թե բանակի վրա էս վերջերս ոնց որ, էն որ ասում են, է, աչքով տվեցին, ինչ արեցին։ Այո՛, միջադեպերը չենք էլ թաքցնում, բայց նորից եմ կրկնում՝ այս միջադեպերը, այս գողական ռազբորկեքը նաեւ մեր մենթալիտետի հետ են կապված։ Ես այն կարծիքին եմ, որ, այո՛, բանակում պետք է վինտերը ձգել»: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Լիսաբոն չգնալուն՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորն ասել է նաեւ. «Եթե նախագահը չի գնացել, հո միանձնյա չի՞ որոշել՝ չի գնում եւ վերջ։ Ես կարծում եմ, որ նախագահի չգնալը շատ ճիշտ է, երկրորդն էլ՝ նախագահը, կարծում եմ, իր չգնալն անպայման համաձայնեցրած կլինի Ազգային անվտանգության խորհրդի հետ»։

Համլետ Հարությունյանի կարծիքով, դեկտեմբերին Աստանայում կայանալիք հանդիպման ժամանակ չի ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որը կվնասի Հայաստանին կամ Արցախին. «Բայց քանի որ բանակցություններ են լինելու, հնարավոր է՝ ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրվի, ինչպես Աստրախանում, բայց ցնցող նորություն պարունակող փաստաթուղթ Աստանայում չի ստորագրվելու։ ՀՀ նախագահը չի ստորագրի երբեք եւ ոչ մի պայմանով մի փաստաթուղթ, որը վնաս կլինի Արցախին եւ Հայաստանին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել