Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻ

Նոյեմբեր 26,2010 00:00

Այսօր, ժամը 13.00-ին, Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի մոտ, տեղի կունենա Հայաստանի լրագրողների ակցիան, որի ժամանակ կբարձրացվեն «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պատժախցում պահվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության հարցն ու նրան անհապաղ ազատ արձակելու պահանջը: Ակցիային մասնակցելու են տարբեր ԶԼՄ-ների խմբագիրներ ու լրագրողներ:

Ի պաշտպանություն Փաշինյանի, եւս մեկ ակցիա՝ պիկետ, ժամը 14-ին տեղի կունենա Գլխավոր դատախազության շենքի մոտ: Այդ միջոցառման կազմակերպիչը Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն է: Պիկետից հետո ակցիայի մասնակիցները երթ են նախաձեռնել դեպի ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչություն եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակներ՝ Փաշինյանի նկատմամբ վերջին շրջանում կիրառված ճնշումների եւ բռնությունների վերաբերյալ նամակ հանձնելու համար:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ի պաշտպանություն Փաշինյանի եւ նրան ազատ արձակելու պահանջով նոյեմբերի 24-ին մշակույթի եւ արվեստի գործիչների արած համատեղ հայտարարությանը միացել է եւս ութ մտավորական՝ նկարիչ Թաթուլ Սարոյանը, էնցիկլոպեդիստ Գագիկ Արծրունին, արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանը, ռեժիսոր Սամո Սպիունին, գրականագետ

Հովհաննես Բեքմեզյանը, արվեստագետ Արմեն Օհանյանը, գրող Լուսինե Վայաչյանն ու լուսանկարիչ Գերման Ավագյանը: Այսպիսով հայտարարությանը միացածների ընդհանուր թիվն արդեն 114-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել