Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"

Երեկ Բաքվի օդանավակայանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն կարեւորել է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ պետությունների ղեկավարների հանդիպումը: Նա հիշեցրել է, որ միջնորդներն Ադրբեջան են ժամանել Մոսկվայից, որտեղ հանդիպել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ որ Բաքվում հանդիպելու են Ադրբեջանի նախագահի հետ ու հաջորդ օրը՝ արդեն այսօր, լինելու են Երեւանում։ «Եթե հիշում եք, անցած տարի Աթենքում միջնորդ պետությունների ղեկավարները ստորագրել են շատ բովանդակալից հայտարարություն։ Այս տարի էլ ԵԱՀԿ անդամ պետությունների գագաթաժողովն է։ Այս հանդիպումը շատ կարեւոր է, այդ պատճառով պետք է դրան լրջորեն պատրաստվել»,- հայտարարել է նա։

7or.am-ի մատուցմամբ, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքներում տիրող իրավիճակի գնահատման առաքելության հաշվետվությանը, Ֆասիեն հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ հաշվետվությունն արդեն իսկ ներկայացվել է կողմերին։ Ֆրանսիացի համանախագահի ասելով, հաշվետվությունը Երեւանին եւ Բաքվին ներկայացվելու է գալիք տարվա սկզբին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել