«e3e5.com» շախմատային կայքը տեղեկացնում է, որ երեկ Պենզայում արագ եւ կայծակնային շախմատի մի անսովոր մրցամարտ պետք է կայանար, որում միմյանց դեմ ելնելու էին աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը՝ Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը եւ շախմատի Պենզայի դպրոցի ներկայացուցիչ, միջազգային վարպետ, մեր հայրենակից Պողոս Նահապետյանը: «Penza Press» տեղեկատվական գործակալությունը 21-ամյա Պողոս Նահապետյանի մասին գրում է, որ նա արդեն բավականին լուրջ ձեռքբերումներ ունի եւ ներկայումս Պենզայի մարզի ամենահեռանկարային շախմատիստն է: