Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-Ն ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ

Նոյեմբեր 25,2010 00:00

Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻԴԵ-ն, հայտարարել է, որ շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը կանցկացվի եկող տարվա մայիսի 3- 27-ը՝ Ռուսաստանի Կազան քաղաքում: Բոլոր ութ մասնակիցները պարտավոր են մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 13.00-ն ՖԻԴԵ-ի հետ ստորագրել համապատասխան պայմանագիր: Կազմվել է երեք հուգուց բաղկացած թեկնածուների ցուցակ, որոնք կարող են փոխարինել այս կամ այն հավակնորդին՝ մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու դեպքում: Նրանք են՝ Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Յակովենկոն եւ Վան Յուեն: Փաստորեն, ՖԻԴԵ-ն հասկանալ է տալիս, որ նորվեգացի Մագնուս Կարլսենի հրաժարականի դիմումն ուժը կկորցնի, եթե նա սահմանված ժամկետում ՖԻԴԵ-ի հետ պայմանագիր չստորագրի: Այսպիսով, եթե նորվեգացին, այնուամենայնիվ, որոշի մասնակցել հավակնորդների մրցաշարին, առաջին փուլում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Բորիս Գելֆանդը, իսկ եթե հաստատի հրաժարականը, Արոնյանը կխաղա Գրիշչուկի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել