Նոյեմբերի 23-ին, ժամը 15.20-ին, անհայտ քաղաքացին զանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող շինարարության աղբարկղերի մոտ զինամթերք է թողել: Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պարկի մեջ փաթաթված «ԻԺ-18» որսորդական հրացան, «Բրաունինգ» գազային ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի 263 փամփուշտ, 49 հրապատիճ-պայթուցիչ եւ ինքնաձիգի մասեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Սուրբ Սարգիս եկեղեցում չեն մեկնաբանել կատարվածը: