Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՆՏԱԳՈՆՆ ԷԼԻ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է

Նոյեմբեր 25,2010 00:00

Պենտագոնի զեկույցի համաձայն, Աֆղանստանում բռնության մակարդակը հասել է 2001թ.-ին այդ երկրում ՆԱՏՕ-ի գործողությունների իրականացման մեկնարկից ի վեր գրանցված ամենաբարձր մակարդակին: BBC-ի մատուցմամբ, այդպիսի գնահատական կա ամերիկյան պաշտպանական գերատեսչության կողմից ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացված զեկույցում: Պենտագոնը Աֆղանստանում իրականացվող ռազմական արշավի ընթացքի վերաբերյալ նման զեկույցներ է ներկայացնում տարին երկու անգամ: Այս մի զեկույցում ասված է, թե կոալիցիոն զորքերի եւ թալիբների բախումներն այդ երկրում 2007թ. համեմատ ավելացել են չորս անգամ: Փաստաթղթում նշված են նաեւ գրոհայինների համառությունն ու փոփոխվող պայմաններին հարմարվելու նրանց ունակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել