Ղրղըզստանում Ջալալ-Աբադի մարզի Սուզակի շրջանային դատարանի որոշմամբ 17 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել 2010թ. հունիսի 12-13-ը ազգամիջյան հակամարտության ժամանակ կատարած սպանությունների համար: Նույն դեպքերի առնչությամբ եւս երկու ամբաստանյալ դատապարտվել են 25 տարվա ազատազրկման: Դատաամարել, որ ամբաստանյալները մասնակից են այդ իրադարձությունների ժամանակ 16 անձի սպանության մեջ: Մեղադրող կողմի պնդմամբ, տեղի բնակիչների մի խումբ կանգնեցրել է Բիշքեկ-Օշ ավտոմայրուղով անցնող ավտոմեքենաները, ուղեւորներին եւ վարորդներին սպանել, իսկ ավտոմեքենաները այրել է: Մինչդեռ ամբաստանյալների պաշտպանները հայտարարել են, թե բողոքարկելու են շրջանային դատարանի որոշումը՝ պահանջելով վերանայել կայացված դատավճիռը: Այդ մասին հաղորդել է 24.kg ղրղըզական կայքը: