Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՀՐԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴՈՒՆ

Նոյեմբեր 25,2010 00:00

\"\"Իրանի իշխանությունները ընդդիմադիր առաջնորդ, երկրի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդուն ձերբակալելու հրաման են արձակել:
Մեհդի Ռաֆսանջանին (նկարում), որը մեղադրվում է հետընտրական անկարգություններ հրահրելու մեջ, 2009 թվականի նախագահական ընտրություններից հետո բնակվում է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռ/կ-ն: Նույն աղբյուրը Իրանի վերաբերյալ նաեւ մեկ այլ տեղեկություն է հրապարակել: Ըստ այդմ, Իրանը նոյեմբերի կեսից ժամանակավորապես դադարեցրել է ուրանի հարստացման աշխատանքները: Այդ մասին ասված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցում: Ցենտրիֆուգների աշխատանքների խափանման պատճառը չի նշվում: Միեւնույն ժամանակ, զեկույցում ասված է, թե փորձագետների գնահատմամբ՝ Իրանի ունեցած ցածր հարստացմամբ ուրանի պաշարները հարստացումից հետո բավական կլինեն առնվազն երկու միջուկային ռումբ ստանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել