Նոյեմբերի 26-ին կկայանա Քաջարանի երկու դպրոցներում «Այբ» հիմնադրամի հիմնած նոր՝ էկոլոգիայի լաբորատորիաների շնորհանդեսը: Քաղաքի դպրոցներում 2-րդ տարին է, ինչ դասավանդվում է «Քաջարան. բնություն եւ էկոլոգիա» առարկան, որն ուղղված է աշակերտների շրջանում էկոլոգիական մտածողության ձեւավորմանը եւ շրջակա միջավայրի պաշտպանության խթանմանը: Քաջարանի քաղաքապետարանը այս տարվա սկզբին դիմել էր «Այբ»-ին, հաշվի առնելով հիմնադրամի՝ դպրոցական առարկայական լաբորատորիաների ստեղծման փորձը: «Այբ»-ի կողմից իրականացվել է լաբորատորիաների ամբողջական նախագծումը: Վերոնշյալ լաբորատորիաների արդիական սարքավորումները հնարավորություն կընձեռեն երեխաներին փորձեր կատարել նաեւ՝ բնության գրկում: