Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՎԵՅՑԱՐԱՀԱՅԸ՝ ՔԱՐԱԿԵՐՏՑՈՒՆ

Նոյեմբեր 25,2010 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան է ժամանել շվեյցարահայ բարերար Հարություն Միքայելյանը, ով ցանկություն է հայտնել օգնել Հայրենիքում բնակվող մի կարիքավոր ընտանիքի: Այսօր Հարություն Միքայելյանը հայաստանցի բժիշկների ուղեկցությամբ կայցելի Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Քարակերտ գյուղում բնակվող ծայրահեղ կարիքավոր, տասը երեխա ունեցող մի ընտանիքի, կծանոթանա վերջիններիս կեցության պայմաններին: Բժշիկները հենց տեղում ընտանիքի անդամներին ցույց կտան անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ այցից հետո կորոշվեն Հարություն Միքայելյանի տրամադրելիք օգնության չափն ու ուղղությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել