Ավարտվել է Թուրքիայում զոհված Հայաստանի քաղաքացուհի Աննա Դավթյանի ԴՆԹ փորձաքննությունը: Չարենցավանի 29-ամյա բնակչուհի Ա. Դավթյանը հուլիսին անհետացել էր Թուրքիայում՝ խորհրդավոր հանգամանքներում: Օգոստոսի սկզբին Թուրքիայի ջրանցքներից մեկում հայտնաբերվել էր՝ ենթադրաբար, Աննա Դավթյանի դիակը, որը Աննայի մայրը չէր կարողացել ճանաչել: Այդ առնչությամբ թուրքական կողմը նշանակել էր ԴՆԹ փորձաքննություն:
Ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի, փորձաքննությունը հաստատել է, որ զոհվածն իրոք ՀՀ քաղաքացի Աննա Դավթյանն է: Այժմ նախապատրաստվում են փաստաթղթեր՝ զոհվածի դիակը հայրենիք փոխադրելու համար: