Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Բարձր պալատում պիտի լսվեր «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ, ՀՀ քաղաքացի Վահան Բայադյանի գործի լսումը: Գործը մինչ այդ լսվել է ԵԴ Ստորին պալատում: Եվրոպական դատարանը ճանաչել է, որ զինծառայությունից խուսափելու համար պրն Բայադյանին դատապարտելը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար սկզբունքների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջներին: