Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԿՈՂՄ ԹՈՂՆԵԼ ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻԶՄԸ

Նոյեմբեր 25,2010 00:00

«Բանակն այնպիսի ազգային պետական արժեք է, որ մտածող մարդը ոչ միայն հոգատար պետք է լինի բանակի նկատմամբ, այլեւ զգուշավոր վերաբերվի: Բանակը շատ լուրջ կառույց է: Եթե ներքին գործերի համակարգի մասին խոսելիս, այն էլ՝ այժմյան, կարելի է նույնիսկ շատ կոպիտ որակումներ տալ եւ դաժան լինել այդ համակարգի նկատմամբ՝ բանակի պարագայում դա անթույլատրելի է: Բանակն այն մարմինն է, երկրի ազգային անվտանգության խնդիրներում այն կառուցվածքն է, որի նկատմամբ պետք է շատ ուշադիր լինել եւ գնահատականներում չփորձել ծայրահեղությունների հասնել: Սուբյեկտիվիզմը մի կողմ պետք է թողնել»,- վերջին շրջանում հայկական բանակում տեղի ունեցող դեպքերի շուրջ «Առավոտի» հետ զրույցում ասաց խորհրդային բանակում եւ ներքին գործերի համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած բարձրաստիճան սպա Գառնիկ Մարգարյանը:
Կարդացեք վաղվա համարում:
ԱՌԱՋԻՆ ՈՍԿԻՆ
Կիպրոսում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունում ավագ տարիքային խմբի 77 կգ քաշային Արայիկ Միրզոյանը նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ նրա թիմակից Աղասի Աղասյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Մանրամասն կարդացեք
«Առավոտի» վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել