Երեկ, ժամը 22:30-ի սահմաններում, դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Մաշտոցի պողոտայի վրա՝ Պոնչիկանոցի հետնամասում գտնվող սեփական տներում: Հրդեհը մեծ արագությամբ տարածվել է: Երեկ ուշ երեկոյան ունեցած մեր տեղեկություններով, այրվել էր 5-6 տուն: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները, կրակը մարելու համար գործի էր դրվել 8-9 հրշեջ մեքենա: Հրդեհի վայր էին եկել նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Կենտրոնականի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, մեծ թվով ճանապարհային ոստիկաններ ու շտապօգնության աշխատակիցներ:
Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորներ չկան: Բռնկված հրդեհի պատճառները կպարզվեն փորձաքննության արդյունքում: