Երեկ ավելի քան երկուսուկես տարվա բանտարկությունից հետո ազատ արձակվեց 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը: Նա արդեն երկու անգամ է դատապարտվել իր քաղաքական հայացքների, դիրքորոշում, կարծիք եւ կասկած հայտնելու համար. մեկ՝ 2002թ.-ին՝ մամուլի ասուլիսում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանն առնչություններ
ունենալու մեջ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին կասկածելու,
մեկ էլ 2008-ին՝ Ազատության հրապարակում կեղծված ընտրությունների
դեմ բողոքի ձայն բարձրացնելու համար:
Կարդացեք