Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՆՈՐՈԳԵԼ Է ՄԱՐՍԻ ԱՌՆԱՆԴԱՄԸ

Նոյեմբեր 24,2010 00:00

Իտալացիները զայրացել են իրենց վարչապետի վրա՝ հնադարյա արձանների կոսմետիկ նորոգման պատճառով:
Սիլվիո Բերլուսկոնիի մտահղացումը՝  Իտալիայի վարչապետի նստավայրում գտնվող  Հին Հռոմի հայտնի երկու արձանների՝ պատերազմի աստված Մարսի եւ սիրո աստվածուհի Վեներայի արձաններն «ավարտին հասցնելու» վերաբերյալ, առաջացրել է դժգոհության ալիք: Հարյուր տարի առաջ պեղումների ժամանակ հայտնաբերված Վեներայի արձանից  բացակայում էր ձեռքը, իսկ Մարսից՝ առնանդամը:
Ըստ asekose.com-ի՝ Բերլուսկոնին որոշել է դրանք ավելացնել, իսկ հասարակ իտալացիները կարծում են, որ հին արձանների արժեքը նաեւ նրանց մարմնի որոշ մասերի «թերությունն» է, եւ ինչպես Հռոմի ժամանակներում Կեսարը իր յուրաքանչյուր քայըլ պետք է համաձայնեցներ ժողովրդի հետ, այդպես էլ պետք է վարվեր  Բերլուսկոնին, մանավանդ, երբ խոսքը համազգային ժառանգության մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել