Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ Է ՁԵՐ «ԵՍ»-ԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂԸ

Նոյեմբեր 24,2010 00:00

\"\"Մարդու մեջ առկա են եւ «լուսավոր», եւ «մութ» բնազդներ: Ուզո՞ւմ եք իմանալ, թե ներկա պահին որ «ես»-ն է ձեր հոգում տիրապետողը: Յուրաքանչյուր «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր:
Թեստ՝ լուսավոր «ես»-ի համար:

1.Սիրում եմ քոթոթներին, փիսիկներին ու երեխաներին:
2.Միշտ պատրաստ եմ օգնելու մտերիմներիս:
3.Սիրում եմ երաժշտություն եւ ծաղիկներ:
4.Հավատում եմ հավերժական սիրուն:
5. Պաշտում եմ հյուր ընդունել:
6. Սիրում եմ նվերներ տալ:
7. Հեշտորեն ծիծաղում ու լալիս եմ:
8. Սիրում եմ աշխատանքս:
9.Գարունը տարվա լավագույն եղանակն է:
10. Կյանքում ամենագլխավորը փողը չէ:

Թեստ՝ մութ «ես»-ի համար:
1. Ես հիշաչար եմ:
2. Ժլատ եմ:
3. Նախանձ եմ:
4. Դյուրաբորբոք եմ:
5. Երբեմն ստում եմ:
6. Քինախնդիր եմ:
7. Զուրկ եմ կարեկցության զգացմունքից:
8. Դաժան եմ:
9. Կարող եմ գողություն անել:
10. Մռայլ մարդ եմ:

Առանձին հաշվեք թեստերից յուրաքանչյուրի միավորները: Լուսավոր «ես»-ի գումարից հանեք մութ «ես»-ի գումարը: Եթե ստացված թիվը «մինուս» նշանով է, ուրեմն ձեր հոգում իշխում են խավարի ուժերը:
0-50 միավորի դեպքում ձեր մեջ մարում է լույսի ճառագայթը: Ավելի լայն բացեք ձեր հոգին, եւ լույսն անպատճառ կհաղթի խավարին:
60-100 միավորի դեպքում էլ լույսը հաղթել է խավարին: Սակայն զգոնությունը մի կորցրեք, քանի դեռ ձեր հոգուց արմատախիլ չեք արել խավարի վերջին «կաթիլները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել