Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնացել է ընկերուհուն ոգեւորելու

Նոյեմբեր 24,2010 00:00

\"\"2010 թվականի շախմատային մրցաշրջանի հերոս, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց անմիջապես հետո մեկնել է Չեխիա: Նա Մարիանսե Լազնեում ընթացող կանանց («Ձնծաղիկներ») եւ վետերանների («Ծերուկներ») մրցաշարի պատվավոր հյուրն է: Թե ինչո՞ւ է Արոնյանը Հայաստան գալու փոխարեն մեկնել Չեխիա, տեղեկացնում է Armchess.am կայքը, որի փոխանցմամբ Չեխիայում «Ձնծաղիկների» թիմում հանդես է գալիս Լեւոնի գեղեցկուհի ընկերուհին՝ ծագումով ֆիլիպինցի, Ավստրալիայում բնակվող միջազգային վարպետ Արիանե Կաոիլին: Նրա թիմակիցներն են գրոսմայստերներ Կոներուն, Չմիլիտեն, ինչպես նաեւ միջազգային վարպետ Օլշարովան: Այս ծաղկեփունջը երեկվա դրությամբ 7,5:4,5 հաշվով հաղթում էր «Ծերուկներին»: Իսկ վետերանների թիմում հանդես են գալիս համաշխարհային շախմատի այնպիսի անվանի դեմքեր, ինչպիսիք են Պորտիշը, Հորտը, Ուլմանը եւ Վելիմիրովիչը:
Հայ շախմատասերները, թերեւս, լավ չեն ճանաչում շախմատիստ Արիանեին: Նա մեզ ավելի շատ ներկայանալի է եղել, պարզապես, որպես ընկերոջ (Արոնյանի) ստվերում մնացող ուղեկից ու ընկեր, որն աշխատել է հնարավորին չափ աննկատ մնալ: Բայց որ նա շախմատի միջազգային վարպետ է, կոչում, որը ՖԻԴԵ-ն հենց այնպես չի շնորհում, արդեն տեղեկացրինք: Ասվածին ավելացնենք նաեւ, որ Կաոիլին Մարիանսե Լազնեում խաղացած երեք պարտիաներում իր թիմին բերել է 1,5 միավոր: Ընդ որում, նա վերջին տուրում պարտության է մատնել Վելիմիրովիչին:
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել