Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՉՈՐՍԸ

Նոյեմբեր 24,2010 00:00

Վաղը հայաստանցի չորս թհեկվանդոիստներ մեկնում են Ֆրանսիա, որտեղ նոյեմբերի 27-28-ին կմասնակցեն Փարիզի բաց առաջնություն ավանդական բաց մրցաշարին:
Տատամի մտնելու են Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն, մինչեւ 80 կգ քաշային Արման Երեմյանը, Հայկազ Սամվելյանը՝ 58 կգ, Վահան Հարությունյանը՝ 68 կգ, եւ գերծանր քաշային Արամ Սահակյանը: Մասնագետները նշում են, որ ոչ բոլոր ուժեղներն ու արժանավորներն են մեկնել: Շատերը նման բարձր կարգի մրցաշարերի մասնակցելու միջոցներ չունեն: Վերոնշյալ քառյակն էլ Փարիզ մեկնել է հովանավորների աջակցությամբ:
Թհեկվանդոն օլիմպիական երիտասարդ մարզաձեւ է եւ նրա զարգացմանը Հայաստանում պետք է ավելի նշանակություն տալ: Արդեն եկող տարի սկսվում են օլիմպիական խաղերի ուղեգրերի համար մրցումները, որոնցից առաջինը մայիսի սկզբին Կորեայում կայանալիք աշխարհի առաջնությունն է: Դրան հաջորդելու են վարկանիշային երկու մրցաշարեր՝ Բաքվում եւ Կազանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել