Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՀԱՅԻԹԻԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՀԵՏԱՁԳԵԼ

Նոյեմբեր 24,2010 00:00

Հայիթիում Եվրոպայի միության ներկայացուցիչ Լուտ Ֆաբերտը հայտարարել է, թե կղզում բռնկված խոլերայի համաճարակը չպետք է այդ երկրում համընդհանուր ընտրությունների հետաձգման պատճառ դառնա:
BBC-ի մատուցմամբ, Հայիթիում մոլեգնող համաճարակի արդյունքում ավելի քան 1300 մարդ է մահացել, եւ նախագահի 19 թեկնածուներից չորսը հանդես է եկել ընտրությունները հետաձգելու կոչով, որպեսզի երկրի իշխանությունները կարողանան կենտրոնանալ համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ: ԵՄ ներկայացուցիչը, այդուհանդերձ, ընդգծել է, թե ընտրությունների հետաձգումը կարող է երկրում քաղաքական ապակայունության հանգեցնել: Ավելի վաղ Հայիթիում համաճարակի հետ կապված անկարգությունների ալիք էր բարձրացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել