Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԵՐ՝ ԵԱՀԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ԱՌԱՋ

Նոյեմբեր 24,2010 00:00

Երկուշաբթի երեկոյան, Աստանայի արտակարգ իրավիճակների ծառայության հերթապահ մասում անանուն ահազանգ է ստացվել, թե քաղաքի Անկախության պալատի մոտ պայթուցիկ սարք է տեղադրված: APA-ի մատուցմամբ, անմիջապես դեպքի վայր մեկնած փրկարարները նշված վայրում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: Միջադեպի մասին Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է միայն երեքշաբթի օրը՝ շեշտելով, թե ահազանգողը հաղորդել է կասկածելի թղթե փաթեթի մասին: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 38 մարդ, արագ արձագանքման ծառայության յոթ միավոր տեխնիկա:
Ի դեպ, նույն պալատի մոտ, իբր, տեղադրված պայթուցիկ սարքի մասին մի կեղծ ահազանգ էլ ԱՎԾ-ում հնչել էր կիրակի օրը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-2-ը հենց Անկախության պալատում է տեղի ունենալու ԵԱՀԿ գագաթաժողովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել