Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱՄԲԻԱՆ ԽԶԵՑ ԿԱՊԵՐՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ

Նոյեմբեր 24,2010 00:00

Երեքշաբթի օրը Գամբիան հայտարարել է Իրանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, խզելու մասին: Իրանցի դիվանագետներին եւ Գամբիայի տարածքում պետական խողովակներով գտնվող բոլոր իրանցիներին 48 ժամ է տրվել՝ երկիրը լքելու համար: «Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ համատեղ իրականացվող բոլոր նախագծերն ու ծրագրերը դադարեցված են»,- APA-ի փոխանցմամբ, ասված է Գամբիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Դրանում չեն բացատրվում երկրի կառավարության կողմից ընդունված այդչափ կտրուկ որոշման պատճառները:
ԼՁԸՀ-ՁԸհհ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիգերիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանձնաժողովին էր ներկայացրել մի զեկույց, որից հետեւում էր, որ Լագոսում բռնագրավվել է ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Գամբիա վերադարձող եւ անօրինական զենք տեղափոխող 13 բեռնամփոփ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել