Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիշերօթիկ, բայց մանկապարտեզ

Նոյեմբեր 24,2010 00:00

\"\"Մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում գործում է 22 մանկապարտեզ: Դրանցից մեկը՝ թիվ 141 գիշերօթիկ մանկապարտեզը հանրապետությունում միակն է: Գիշերօթիկ մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մատինյանը մեր անսպասելի այցելության ժամանակ տեղեկացրեց, որ չնայած մանկապարտեզը գործում է 1965 թվականից, սակայն քչերը գիտեն նրա մասին: Երեկվա դրությամբ մանկապարտեզ է հաճախում մոտ 180 երեխա, որոնցից ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ է 70-ը: Տնօրենը տեղեկացնում է, որ մանկապարտեզը գործում է 24 ժամվա ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ: Տեղեկացանք, որ մանկապարտեզը վճարովի է:
«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս հասկանալ, որ մանկապարտեզի 6 խմբերից 3-ը, որում ընդգրկված են սոցիալապես անապահով խավի երեխաները, նույնպես վճարովի են, տիկին Մատինյանն ասաց, որ երեխաներն ունեն խնամակալ կամ բարեկամներ, որոնք էլ հոգում են գումարի հարցը:
Մեր այցելության ժամանակ «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ շինարարարական աշխատանքներ էին ընթանում մանկապարտեզում: Չնայած դրան, մանկապարտեզը ջեռուցված էր, եւ հարակից սենյակների վերանորոգումը չէր խաթարել աշխատանքային ռիթմը: Շինարարությունը կտեւի մեկ տարի, կվերանորոգվեն լվացարանները, ճաշասենյակները, երեխաների համար կստեղծվի հեքիաթային աշխարհ:
Այս մանկապարտեզում ամիսը մեկ «Բաց դռների օր» է անցկացվում: Ըստ զրուցակցիս՝ տնօրեն Լ. Մատինյանի, ծնողները հնարավորություն \"\"ունեն ստուգել, թե ինչպես է իրականացվում իրենց երեխայի խնամքը, ինչպես է սնվում 4 անգամ, ինչպիսի միջոցառումներ են անցկացվում:
Մեր հարցին, թե մանկապարտեզը հովանավորներ ունի՞, նշվեց, որ՝ ոչ, սակայն քաղաքապետարանը լրացուցիչ միջոցներ է հատկացրել այս հաստատությանը: Ի դեպ, այս մանկապարտեզի բնակիչները մեր մարզերի երեխաներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել