Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՅՈՒՄՐԵՑԻՔ ՁՄՌԱՆԸ ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ, ԱՄՌԱՆԸ՝ ՎԱՐԱԿՎՈՒՄ, ՎՆԱՍՎՈՒՄ

Նոյեմբեր 24,2010 00:00

Շիրակի մարզպետարանից տեղեկացանք, որ 2010-ի առաջին 10 ամիսներին Գյումրու «Շտապբուժօգնության կենտրոնը» ստացել է 19 001 կանչ: Ուշագրավ է, որ տարվա թե առաջին, թե երկրորդ հինգ ամիսներին կանչերի թիվը գրեթե հավասար է՝ 9212 եւ 9485, սակայն տարբեր է կանչերի բնույթը:
Օրինակ, եթե ձմռանը եւ գարնանը յուրաքանչյուր ամիս թունավորման 12, 14, 19 դեպք է եղել, ապա ամռանը եւ աշնանը՝ 5-10: Ձմռանը եւ գարնանը ամեն ամիս ինսուլտի մինչեւ 35, 42 դեպք է գրանցվել, իսկ հունիս-հոկտեմբեր հատվածում ամեն ամիս՝ ճիշտ 23: Հունվար-մայիս ամիսներին Գյումրու «Շտապբուժօգնության կենտրոնը» ստացել է ինֆարկտի 149 կանչ՝ ամսական 30, 34, մարտին՝ 50: Իսկ ամռանը եւ աշնանը՝ 117: Ամսական՝ 17, 21, առավելագույնը՝ 32, հունիսին:
Թե հունվար-մայիս, թե հունիս-հոկտեմբեր հատվածներում հանկարծահաս հիվանդությունների կանչերի պատկերը շատ չի փոխվել՝ 6012 եւ 6273:
Կարելի էր ենթադրել, որ ձմռան ամիսներին սառած փողոցներում վնասվածքներ ավելի շատ կլինեին, սակայն, ըստ պաշտոնական թվերի, 2010-ի առաջին հինգ ամիսներին Գյումրու «Շտապբուժօգնության կենտրոնը» ստացել է վնասվածքի 256, իսկ հաջորդ հինգ ամիսներին՝ 340 կանչ: Ընդ որում, ամենաշատը հուլիսին՝ 75 եւ հունիսին՝ 71, ամենաքիչը ապրիլին՝ 43:
Ամռանը նկատվել է ինֆեկցիոն հիվանդությունների կտրուկ աճ: Հունվար-մայիս հատվածի 45 դեպքի դիմաց հունիս-հոկտեմբերին՝ 114 դեպք, ամենաշատը հոկտեմբերին՝ 27:
Առաջին հինգ ամիսների համեմատ երկրորդ հինգ ամիսներին մոտ 10 տոկոսով աճել է անարդյունք կանչերի թիվը՝ 259-ի դիմաց՝ 272 անարդյունք կանչ:
Կտրուկ աճել է նաեւ վճարովի զանգերի թիվը. հունվար-մայիսին՝ 42, հունիս-հոկտեմբերին՝ 109:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել