Վրաստանի մայրաքաղաքի խանութներում է 10 լարիով (մոտ 5 ԱՄՆ դոլարով) վաճառվում Հյուսիս-ատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի խորհրդանիշով եւ Վրաստանի ու Ուկրաինայի դրոշներով զարդարված այս գինին: Արտադրանքը նվիրված է ՆԱՏՕ-ի հիմնադրման 60-ամյակին, սակայն հուշանվերային չէ, զանգվածային արտադրություն է եղել: Մեր այցելած խանութի տերը ասաց, որ գինին լավն է, սակայն խորհուրդ տվեց գնել նույն գինին այլ պիտակով: «Դա հիմարների համար է»,- վստահ հայտարարեց նա: