Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վազեցին հանուն կյանքի

Նոյեմբեր 24,2010 00:00

Օրերս Վահագնի թաղամասում գտնվող «Արարատ» գոլֆ ակումբում կայացավ մի միջոցառում, որը կրում է «Վազել հանուն կյանքի» խորագիրը: Վազողների պարագայում տարիքային խտրականություն չէր դրվել: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, դիվանագետներ, նրանց թվում՝ ԱՄՆ դեսպանը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարը, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիր, Գրան պրիի տիտղոսակիր՝ 85-ամյա վազորդ Սերգեյ Սարուխանյանը:
Նշենք, որ շուրջ 100 վազողներ միաժամանակ պետք է վազեին 5 եւ 10 կմ երկու վազքուղիներով: Միջոցառումը «համեմված» էր երգուպարով: Վ. Սարգսյանի անվան զինվորական ակադեմիայի 3-րդ կուրսի կուրսանտներ Վանուշ Թորոսյանն ու Կարեն Պալյանը գրավեցին առաջին տեղը 10 կմ-անոց վազքուղում, իսկ 5 կմ-անոց վազքուղում առաջինը Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակից Յակոբ Օսիցկան էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել