Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոստացել են 1,3 միլիոն եվրո

Նոյեմբեր 24,2010 00:00

\"\"«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-21-ը Ֆրանսիայում անցկացվել է հիմնադրամի ավանդական համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները եւ հանգանակել 1,3 միլիոն եվրո. 1,1 միլիոն՝ Ֆրանսիայից, 70 000 եվրո՝ Գերմանիայից, 18 000 եվրո՝ Շվեյցարիայից, 46 000 եվրո՝ Հունաստանից եւ 21 000 եվրո՝ Հոլանդիայից: Չորս օր, օրական տասներկու ժամ, վեց հարյուր հիսուն կամավոր հեռախոսազանգերով հորդորում էին հայ գործարար կառույցներին եւ ընտանիքներին՝ օգնել Հայաստանի եւ Արցախի հեռավոր գյուղերին: Արդյունքում՝ նվիրատվության խոստում է տվել ավելի քան 11 200 ընտանիք, նախորդ տարվա համեմատ գրանցվել է նվիրատվության խոստումների 10% աճ:
Հանգանակված գումարը կուղղվի Արցախի Տող, Հարթաշեն, Ուխտաձոր, Ակնաղբյուր եւ Սարգսաշեն գյուղերում ջրային համակարգի կառուցմանն ու վերականգնմանը: Կշարունակվեն նաեւ ներդրումները Հայաստանի Տավուշի մարզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել