Ճամբարակի զորամասի զինվոր Ռոբերտ Ավետիսյանը (ծնվ.՝ 1987 թ., զորակոչվել է Արմավիրի զինկոմիսարիատի կողմից) նոյեմբերի 18-ին զոհվել է ծառայակիցների հետ միջադեպի արդյունքում: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): ՀՀ ՊՆ քննչական վարչության մամուլի ծառայության տեղեկացմամբ, քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նույն զորամասի 2 զինվոր: