Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԸ՝ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՐԱՆԻ

Նոյեմբեր 24,2010 00:00

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննելու է Լոռու մարզի դատախազի բողոքը՝ ընդդեմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճռի: «Առավոտը» տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Նորիկ Պողոսյանի դատավճիռը՝ վճռելով նրան ճանաչել անմեղ եւ արդարացնել: Ն. Պողոսյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2008 թ. օգոստոսի 17-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում գտնվող իրենց տան տնամերձ հողամասում ապօրինի աճեցված կանեփ տեսակի բույսից Ալավերդի քաղաքի բնակչին թույլատրել է քաղել տերեւներ: Ն. Պողոսյանը կալանքի տակ է գտնվել 1,5 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել