ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մի շարք ահազանգեր, որ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից սահմանափակվում են անձանց՝ իրավաբանական օգնություն ստանալու եւ պաշտպան ունենալու իրավունքները, վերջիններիս արգելանքի վերցնելիս կամ բերման ենթարկելիս: Երեկ պաշտպանը կոչ է արել, «անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի պահանջները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտերի նախադեպերը»: