Նոյեմբերի 19-ին Ղարաբաղի ՊԲ զորամասերից մեկում հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.): Գործի վարույթը գտնվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում: Երեկ պարզվեց, որ ձերբակալվածը ազգությամբ եզդի, Արմավիրի մարզի Նալբանդ գյուղի բնակիչ Մանվել Հազրոյանն է: Նրան երեկ մեղադրանք չէր առաջադրվել դեռ: Ըստ շրջանառու լուրերի, իրեն ծաղրուծանակի ենթարկելու պատճառով նա սկզբում զինծառայողների վրա է կրակել, ապա՝ իր: