Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերա»լսելը հակասահմանադրական ճանաչվեց

Նոյեմբեր 24,2010 00:00

Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը բավարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումը եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչեց ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր: Նշված հոդվածի 1-ին մասը սահմանում էր անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին մասի. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական եւ ընտանեկան կյանքը»: Իսկ ՀՀ սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է. «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ»: Վիճարկվող նորմից բխում էր, որ եթե խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, ապա օպերատիվ-հետախուզական գործունեության մարմինը կարող է առանց դատարանի որոշման իրականացնել այդ գործողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել