Նոյեմբերի 22-23-ը Ծաղկաձորում լրագրողների համար Տնտեսական մրցակցության խնդիրների լուսաբանումը թեմայով սեմինար էր կազմակերպել ՏՄՊՊՀ-ն՝ գերմանական GTZ կազմակերպության աջակցությամբ: GTZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթը նշեց, որ այսօր Գերմանիան Հայաստանի ամենակարեւոր գործընկերն է. «Ակնհայտորեն, Հայաստանից Գերմանիա արտահանումը շատ ավելի մեծ է, քան Ռուսաստան»: Սեմինարին հրավիրվել էին միջազգային փորձագետներ, որոնք ներկայացրեցին, թե տարբեր երկրներում ինչպես են աշխատում մրցակցության հանձնաժողովները եւ ինչպես են պայքարում մենաշնորհների եւ տնտեսության ոլորտում առկա այլ խնդիրների դեմ: Սեմինարին ներկա ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով՝ շատ հաճախ հանձնաժողովի լիազորությունների սահմանը թույլ չի տալիս լիարժեք ու խորությամբ ուսումնասիրել եւ բացահայտել տնտեսվարող սուբյեկտների մոտ հակամրցակցային խնդիրները: Եվ որպեսզի հանձնաժողովի դերն է՛լ ավելի մեծանա, մշակվել է օրենսդրական փաթեթ, որը ներկայացվել է Ազգային ժողով: Օրենսդրական փոփոխությունների եւ միջազգային փորձագետների մեկնաբանությունների մասին կարդացեք վաղվա համարում: