Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ՝ 2 ՀԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Նոյեմբեր 24,2010 00:00

Քենիայում իսկական ներքաղաքական ճգնաժամ է սկսվել երկու հայ եղբայրների՝ Արթուր Մարգարյանի եւ Արթուր Սարգսյանի պատճառով: HayNews.am-ը հղում անելով քենիական լրատվամիջոցներին՝ տեղեկացնում է, որ վերջիններս այդ երկրից արտաքսվել էին կոռուպցիոն սկանդալի պատճառով: Նրանց հիմնած Standard Group ընկերությունում բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերվել: Անգամ խորհրդարանական հանձնաժողով էր ստեղծվել, որպեսզի ուսումնասիրեին եղբայրների գործունեությունը: Սակայն այնպես էր ստացվել, որ խորհրդարանական հանձնաժողովը հայտարարել էր, թե Standard Group-ի գործերում կոռուպցիոն դրսեւորումներ չկան, եւ եղբայրներին հնարավորություն էին տվել վերադառնալ Քենիա: Այս լուրն էլ, բնականաբար, աղմուկ էր բարձրացրել ընդդիմության շրջանում: «Այդ ո՞վ է թույլ տվել, որպեսզի նրանք վերադառնան: Վերջիններս կառավարությունում լուրջ աջակիցներ ունեն, ովքեր թաքցնում են Արթուր եղբայրների (այդպես են դիմում նրանց Քենիայում-խմբ.) գործունեությունը: Կառավարությունը պետք է բացատրություն տա, իսկ եթե ոչ, միայն՝ հրաժարական»,- հայտարարել է Քենիայի ընդդիմության ներկայացուցիչը: Իսկ եղբայրներից Արթուր Մարգարյանը Sunday Nation պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա Սուրբ Ծննդյան տոներին պատրաստվում է ամուսնանալ Քենիայի բիզնես եւ քաղաքական էլիտայի ներկայացուցիչ Վիննի Վանգուի աղջկա՝ Մարի Վանգուի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել